National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.05.2021
Ոռոգման ջրի ու հողի սեփականության իրավունքի հարցերը Ջրաշեն համայնքում
1 / 13

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում օրեր առաջ հանդիպել էր Ջրաշեն համայնքի եզդիների հետ, լսել նրանց խնդիրները: Դրանց տեղում ծանոթանալու նպատակով պատգամավորը մայիսի 12-ին այցելեց Ջրաշեն համայնք:

Առաջին ու ամենահրատապ հարցը, որ ներկայացվեց պատգամավորին, տնամերձ հողակտորները սեփականացնելու հարցն էր: 1960-ականներին Ջրաշենի եզդիական համայնքի բնակիչներին աշխատանքի դիմաց անհատույց տրամադրվել են շուրջ 2000  քմ տնամերձ հողակտորներ, որոնք գրանցվել են ծխամատյանում: Համայնքի ներկայացուցիչները սահմանված կարգով դիմել են քաղաքապետարան սեփականության իրավունքը գրանցելու համար, որտեղից տեղեկացրել են, որ սահմանված կարգով 300 քմ տրամադրվում է անհատույց, իսկ 1700-ը բնակիչները կարող են գնել:

Եզդիական համայնքի շահերը պաշտպանող իրավաբան Սամվել Գաբրիելյանի կարծիքով` սահմանված կարգով քաղաքացին իրավունք ունի իր հասանելիք 2000 քմ հողակտորը սեփականաշնորհելու: Ըստ նրա` ոտնահարվել են քաղաքացու իրավունքները: Եզդիական համայնքը պահանջում է օրենքի շրջանակում եւ սահմանված կարգով իրենց պատկանող ու անհատույց տրամադրված հողերը սեփականաշնորհելու իրավունք:

Հաջորդ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է: Ջրատար խողովակներն անմխիթար վիճակում են: Շուրջ 70 տնտեսություն չի կարողանում ոռոգել հողատարածքները:

Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն հայտնեց հարցերը պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու եւ հետամուտ լինելու դրանց լուծմանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am